Ստեփանակերտի կենտրոնական շուկայում կիրականացվի հսկողություն
Հասարակություն
Տեղեկացնում ենք, որ վաղվանից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն` առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը: Այս մասին հայտնում են ԱՀ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն։
«Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող իրավաբանական անձանց նկատմամբ կիրականացվի վերահսկողություն` հերթապահ խմբերով դիտարկումների միջոցով։
Կոչ ենք անում քաղաքացիներին ապահովել նաև պատշաճ հանրային վերահսկողություն և կոմիտեի 50-99 թեժ գծի համարին զանգահարել խախտումներ նկատելուն պես»,– ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)