Զելենսկին ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, գրում է European Truth-ը։
Նրանք մանրամասն քննարկել են Սևծովյան հացահատիկային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգումը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան «ինտենսիվ ջանքեր է գործադրում խաղաղություն հաստատելու համար»։
Զելենսկու խոսքով՝ Էրդողանի հետ զրույցում իրենք «համակարգել են ջանքերը՝ վերսկսելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնության աշխատանքը», ինչպես նաև քննարկել են «խաղաղության բանաձևի» իրագործումը։
Զելենսկին նաև խնդրել է Թուրքիայի նախագահին նպաստել ուկրաինացի գերիների, մասնավորապես Ղրիմի թաթարների վերադարձին։