Չինաստանի ԱԳ նախարարն անհետացել է. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին չեղարկել է նախապես ծրագրված այցը Չինաստան։ Նախնական տվյալներով՝ դա կապված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Քին Գանգի՝ տեղեկատվական տարածքում բացակայելու հետ. վերջին անգամ նա հանրության մեջ երևացել է մեկ ամիս առաջ՝ հունիսի 25-ին Ռուսաստանի, Շրի Լանկայի և Վիետնամի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, գրում է Bloomberg-ը։
Ինչպես հայտնում է պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին, բրիտանական ԱԳՆ ղեկավարը ի սկզբանե պլանավորում էր Պեկին ժամանել հուլիսի վերջին։ Միևնույն ժամանակ, որոշ աղբյուրներ պնդում են, որ Քին Գանգի անհետացումը եղել է հիմնական պատճառը, որ Ջեյմս Քլևերլին հետաձգել է իր այցը Չինաստան, իսկ մյուսներն ասում են, որ դա միայն շարժառիթներից մեկն է։
Հայտնի է, որ այժմ կողմերը այլընտրանքային օրեր են փնտրում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)