Իսրայելական ուժերը սպանել են 2 պաղեստինցի դեռահասի
Համաշխարհային ՄամուլԻսրայելական ուժերը երկու դեռահաս պաղեստինցի տղաների են սպանել օկուպացված Արևմտյան ափում։ Այս մասին հայտնել են պաղեստինցի պաշտոնյաները, գրում է Al Jazeera-ն։
Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից ճանաչվելլ է մեկ դեռահասը՝ 17-ամյա Մուհամմադ Ֆուադ Աթտա ալ-Բայեդը, ով իսրայելական ուժերի կողմից գնդակահարվել է գլխից։
Պաղեստինյան «Վաֆա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռամալլայից հյուսիս գտնվող Ջալազոնե փախստականների ճամբարից տղան տեղափոխվել է Իստիշարի Արաբական հիվանդանոց՝ նախքան վերքերից մահանալը։
Այն հավելում է, որ իսրայելական ուժերը տեղի բնակիչների հետ բախումների ժամանակ կրակել են մարտական զինամթերքով, արցունքաբեր գազ և ցնցող նռնակներ են կիրառել։
Իսրայելական բանակը հայտնել է, որ սահմանային ոստիկանության պարագլուխը կրակ է բացել այն բանից հետո, երբ դիմակավորված կասկածյալները քարեր են նետել իսրայելական ուժերի վրա, հայտնում է Associated Press-ը։
Պաղեստինի պաշտոնատար անձանց կողմից նոր մանրամասներ չեն հաղորդվում: