Լենինգրադի մարզում երեք մարդու մոտ ստուգում են հնարավոր խոլերայի փորձանմուշները
ՌուսաստանԼենինգրադի մարզում խոլերայի փորձանմուշները ստուգվում են երեք մարդկանց մոտ, ովքեր կապ են ունեցել Տամբովի մարզում հիվանդացածի հետ, հայտնում է մարզային կառավարությունը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հնդկաստանի երկու քաղաքացիներ ստացիոնար բուժման մեջ են գտնվում Տամբովի մարզում, նրանցից մեկի մոտ խոլերայի դրսևորումներ կան, Նրանց վիճակը բավարար է: Մարզային կառավարությունում մինչ այդ հայտնել էին, որ «խոլերանման հարուցիչը» հայտնաբերել են Տամբովի մարզում Հնդկաստանի քաղաքացու մոտ, հակահամաճարակային միջոցառումներն անցկացվում են Ռասկազովոյի աշխատանքային միգրանտների համար նախատեսված հյուրանոցում, որտեղ նա բնակվում էր:
«Լենինգրադի մարզի բժիշկները ստուգում են երեք մարդու մոտ խոլերայի փորձանմուշները, ովքեր կապ են ունեցել Տամբովի մարզում հիվանդացածի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մինչ հետազոտության արդյունքների ստացումը մարդիկ տնային կարանտինի մեջ են: Լենինգրադի մարզի կոնտակտային բնակիչների մոտ կլինիկական դրսևորումներ չկան: