Արցախում երեխա ունեցող ընտանիքներին փաստաթղթերով հրավիրում են ձեթի ու շաքարավազի տեսքով օգնություն ստանալու
ԱրցախՍտեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնք չեն օգտվել ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնությունից, այն ստանալու համար հուլիսի 25-ից անհրաժեշտ է ներկայանան ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք:
Այս մասին հայտարարում է սոցիալական զարգացման նախարարությունը ու հավելում.
«Օգնությունը ստանալու համար պետք է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը)»: