Ղրիմի վրա 11 ԱԹՍ է խոցել
Համաշխարհային Մամուլ
Ղրիմի երկնքում ՀՕՊ և էլեկտրոնային պատերազմի ուժերը 11 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը, գրում է Ռիա Նովոստին։
«Ղրիմի երկնքում հակառակորդի 11 անօդաչու թռչող սարք խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից և ճնշվել էլեկտրոնային պատերազմի տեխնիկայի միջոցով: Խոցվել է զինամթերքի պահեստ Ջանկոյ շրջանում»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են նաև Կիրովսկի թաղամասում գտնվող առանձնատունը։
Դեպքի վայրում աշխատում են բոլոր մասնագիտացված ծառայությունները։ Հանրապետության իշխանությունները բոլորին հորդորել են հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն