Ճապոնացի գիտնականները սուպերհամակարգիչ կստեղծեն
Գիտություն և ՄշակույթՃապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է մինչև 2024 թվականը սուպերհամակարգիչ ստեղծելու իր պլանների մասին, որը 2,5 անգամ ավելի հզոր կլինի, քան գոյություն ունեցող մոդելները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Nikkei Asia թերթին։
Նախարարությունը մտադիր է նոր նախագծի համար հատկացնել 32 մլրդ իեն (մոտ 225 մլն դոլար)։ Սուպերհամակարգիչը կօգտագործվի Ճապոնիայում արհեստական ինտելեկտի մշակման և այն ընկերություններին աջակցելու համար, որոնք զբաղվում են արհեստական ինտելեկտի ոլորտում հետազոտություններով և մշակմամբ։
Նոր սուպերհամակարգիչը պետք է օգնի փակել ճապոնական ընկերությունների և Արևմտյան AI մրցակիցների միջև առկա բացը: