Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու հումանիտար աղետը. Արցախի ՄԻՊ
ԱրցախԱրցախի մարդու իրավունքների պաշտպանը հերթական ահազանգն է հնչեցնում Արցախում ծայրաստիճան ծանր հումանիտար աղետի մասին։
Գեղամ Ստեփանյանի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է հացի համար հերթագրված անձանց անվանացանկը։ Լուսանկարում գրված է, որ վառելիք չլինելու հետևանքով հացը չի հասնում խանութներ։ Մարդիկ ստիպված են երկարատև հերթեր կանգնել՝ օրվա հացը վաստակելու համար։
Արցախի ՄԻՊ-ն իր էջում նշել է իրավական ու մարդասիրական ծառայություններ մատուցելու համար ստեղծված միջազգային խոշորագույն կառույցներին ու դրանց ղեկավարներին՝ կոչ է անում ձեռքերը ծալած չնստել ու կատարել իրենց առաքելությունը։
«Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում»,- մասնավորապես գրել է նա։