Պղինձը թանկանում է
ՏնտեսությունՊղնձի գինը երեքշաբթի առավոտյան բարձրանում է 1 տոկոսով՝ տնտեսությանն աջակցելու վերաբերյալ Չինաստանի իշխանությունների հայտարարությունից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսի գինը Comex բորսայում բարձրացել է 1,06 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,888 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,77 տոկոսով՝ 8 517 դոլար, ալյումինիումինը՝ 0,2 տոկոսով՝ 2 209 դոլար, ցինկինը՝ 1,9 տոկոսով՝ 2 417 դոլար։