Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԹուրքիաԱյսօր՝ հուլիսի 25-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 08:44-ին, Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան քաղաքի մոտակայքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը:
Թույլ ցնցումներ կարող էին զգալ Ղահրամանմարաշում (376 000 բնակչությամբ), որը գտնվում է էպիկենտրոնից 85 կմ հեռավորության վրա, Դորթյոլում (56 500 բնակչությամբ)՝ 86 կմ հեռավորության վրա և Ադանայում (1 249 000 բնակչությամբ)՝ 87 կմ հեռավորության վրա։
Նախնական տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ մակերեսային երկրաշարժերը ավելի ուժեղ են զգացվում, քան ավելի խորը ցնցումները, քանի որ առաջիններն ավելի մոտ են մակերեսին: