Առանց լոգիստիկ նոր միջանցքների ստեղծման՝ Ռուսաստանի համար դժվար կլինի. Միշուստին
ՌուսաստանԱննախադեպ պատժամիջոցների ճնշման պայմաններում առանց լուրջ շրջադարձի՝ դեպի Արևելք, և առանց լոգիստիկ նոր միջանցքների ստեղծման՝ Ռուսաստանի համար դժվար կլինի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է Ռիա Նովոստին։
«Այսօր, առանց լուրջ շրջադարձի դեպի արևելք, առանց նոր լոգիստիկ միջանցքների ստեղծման, շատ դժվար կլինի: Իհարկե կրողունակության ընդլայնումը շատ կարևոր խնդիր է»,- ասել է նա Ուլան-Ուդե լոկոմոտիվների վերանորոգման գործարանի աշխատակիցների հետ զրույցում։
Նա շնորհակալություն է հայտնել գործարանի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար։