Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11․4 տոկոսով
ՏնտեսությունՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հունիսին 11․4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրիլիոն 167 միլիարդ 535 միլիոն դրամ:
Շինարարության ծավալը 2023-ի 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17 տոկոսով՝ կազմելով 174 միլիարդ 155 միլիոն 400 հազար դրամ: