Շոյգուն մեկնում է Հյուսիսային Կորեա
Համաշխարհային ՄամուլՌուսական պատվիրակությունը՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, կայցելի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն՝ մասնակցելու 1950-1953 թվականների պատերազմում կորեացի ժողովրդի հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը։ Ինչպես հուլիսի 25-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, այցը կկայանա հուլիսի 25-27-ը՝ Հյուսիսային Կորեայի ռազմական գերատեսչության հրավերով։
«Ռուսական պատվիրակությունը կայցելի ԿԺԴՀ՝ մասնակցելու 1950-1953 թվականների Հայրենական ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին»,- նշել են ՌԴ ՊՆ-ում։
Նախարարությունը հավելել է, որ ռուսական կողմի այցը կնպաստի ռազմական կապերի ամրապնդմանը և կարևոր փուլ կդառնա երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում։