Ի՞նչ է լինելու ձեր մահվան օրը, ո՞վ է սգալու՝ բացի ձեր ընտանիքի անդամներից. լրագրողը՝ Փաշինյանին
Քաղաքական«Ինձ դիմել են շատ արցախցիներ, նաև՝ զոհված զինծառայողների հարազատներ և խնդրել են փոխանցել մի հարց։ Ձայնագրությունը չեմ հրապարակում, քանի որ ոչ եթերային բառեր են պարունակում։ Ամեն դեպքում հրապարակեմ հարցը։ Գիտե՞ք Չարենցն անարկելի մեծություն էր և գիտեր,թե ինչ է լինելու իր մահվան օրը։ Դուք մտածե՞լ եք այդ հարցի շուրջ, ի՞նչ է լինելու , ի՞նչ է սպասվելու , եթե մի օր Ձեր ֆիզիկական գոյությունը չլինի։ Ձեզ ինչպե՞ս են հիշելու, ո՞վ է սգալու, բացի Հովիկ Աղազարյանից ու Ձեր ընտանիքի անդամներից»,- «Առավոտ»-ի թղթակիցը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից։ Հարցին ի պատասխան Փաշինյանը լրագրողից հետաքրքրվեց, թե ո՞ր թիվ է։
Ստանալով պատասխանը, Փաշինյանն ասաց․ «83 թիվ եք։ Աստված տա դուք էդ օրը տեսնեք և կլուսաբանեք»։