Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Արցախի պետնախարարն առանց Փաշինյանի անունը տալու պատասխանում է նրան

Քաղաքական

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց, որ Արցախի շրջափակման ընթացքում 2023 թվականին ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել, քան 2020 թվականի պատերազմից հետո երկու տարիներին:

«Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ եւ մեր քաղաքացիների կյանքի ու մահվան գնով: Մեր աշխատանքի արդյունքն է, որ ավելի քան 40 օր ապրելով լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ՝ սովի չմատնվելու համար: Ցավոք արդեն տեւական օրեր է, հասկանալի պատճառներով  մենք չունենք մնացած մթերքը բնակիչներին հասցնելու, բերքը հավաքելու, սովորական հացը քաղաքացուն  հասանելի դարձնելու, հիվանդին հիվանդանոց հասցնելու հնարավորություն:Կարծում եմ՝ այս ամենի մեղավորը հայտնի է Ադրբեջան անունով, արցախի ժողովուրդն այստեղ մեղքի բաժին չունի: Այո, ՀՀ ժողովուրդն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ֆինանսական օգնություն է ցուցաբերում Արցախի ժողովրդին, որի համար մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում, բայց այդ միջոցները Արցախի շրջափակման ընթացքում օգտագործվել եւ հիմա էլ օգտագործվում են Արցախի 40 հազար տեղահանված քաղաքացիներին. 30 հազար երեխաներին եւ շրջափակման ընթացքում աշխատանքից ու եկամտից զրկված մեր ավելի քան 50 հազար քաղաքացիներին ու ընտանիքների գոյությունը պահպանելու հնարավորություն տալու համար»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին իր ելույթում ասաց պետնախարարը:

Նա նշեց, որ պատրաստ է մանրամասն հաշվետվություն ներկայացնել ամեն մի դրամի ծախսման վերաբերյալ:

Անդրադառնալով Փաշինյանի այն քննադատությանը, թե Երեւանում իրականացվող իրազեկման ակցիաները Արցախի կառավարության կողմից են ուղղորդվում, նա ասաց, որ դրանք որեւէ մեկի կողմից չեն կառավարվում:

«Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների կողմից ՀՀ-ում իրականացվող իրազեկման ակցիաներին, ապա դրանք որեւէ տեղից չեն կառավարվում,  դրանք այս օրհասական պահին հայ ժողովրդի այլընտրանքային դիրքորոշումը բարձրաձայնելուն եւ լսելի դարձնելուն ուղղված տարագիր արցախցիների գուցե հուսահատ քայլերն են: Բայց մենք համոզված են, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ Արցախն Ադրբեջանի կազմում  ճանաչելուն եւ որեւէ մեկին նման լիազորություն չի տվել ու հարկ եղած դեպքում պատրաստ ու կարող է հայտարարել դա»,-ասաց նա:

Նա հայտարարեց, որ այսօր Արցախի շահերը ներկայացնողը Հայաստանն է, եւ այդ պատճառով պահանջները հղում են ՀՀ իշխանություններին:

«Այդ պահանջներն են.

  1. Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից, որեւէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ Արցախի ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, այդ հակամարտության կարգավորման գործընթացում,
  2. Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում, անընդունելի է ՀՀ կողմից արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմ ընդունելու ցանկացած բանավոր եւ գրավոր հայտարարություն: Ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար եւ նպաստում են ադրբեջանի կողմից նորանոր հանցավոր արարքներ կատարելու: Տասնամյակներ առաջ ծրագրվող ցեղասպանությունից փրկվելու համար համայն հայության անվերապահ սատարմամբ Արցախի ժողովուրդն օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, ստեղծել է պետություն, կազմակերպել է արդի աշխարհակարգում ըննդունելի պետական կառավարման համակարգ եւ ձեւավորել կայուն, ինքնակառավարվող հասարակարգ ուսահմանադրական իրավակարգ, ուստի Արցախը չի կարող Ադրբեջանի տարածքասյին ամբողջականության մեջ, քանզի այն վաղուց կայացած քաղաքական միավոր է»,-ասաց նա:

Պետնախարարը եւս մեկ անգամ ընդգծեց, որ որեւէ մեկը, որեւէ իշխանություն Արցախի, Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայերի անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքները եւ ընդունելու որոշում Արցախը հոշոտելու պատրաստ Ադրբեջանի կազմ ընդունելու մասին:

«Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժավելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից եւ հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումկից: Այդ մոտեցումը ունակ չէ ապահովել տարածաշրջանում խաղաղությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգ գոյությունը, ավելին , դա չի կարող երաշխավորել նույնիսկ ՀՀ-ի գոյությունը, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու հայկական պետականությունը»,-ասաց նա:

Տեսանյութը՝ 24News.am–ի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված