Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. Խաչատրյան Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել 

Որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով․ Հարությունյան

Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․

«Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս՝ Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին՝ կուզեի ընդգծել հետևյալ միջանկյալ արդյունքներն ու հետագա անելիքները.

1. Այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված մեր ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսևորվել է նաև մի շարք միջազգային հայտարարություններով ու գործողություններով:

2. Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսևորվում են տարբեր հրապարակումների տեսքով:

3. Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը և օգտագործելով մամուլի ասուլիսի ընձեռած հնարավորությունը՝ դրա ընթացքում Արցախը հայտարարել եմ աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել: Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը:

4. Կոչ ենք անում այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջնահերթորեն՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետևել Հայաստանի Հանրապետության օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

5. Նաև մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցելՌուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն:

6. Միաժամանակ, սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում տեղի ունենալիք այլ հանդիպումների ու միջոցառումների, որոնք, հուսանք, շոշափելի արդյունքներ կապահովեն այս աղետալի իրավիճակի վերացման հարցում: Այդ առումով մենք ցուցաբերում ենք համապատասխան նախաձեռնողականություն ու պատասխանատվություն մեր ունեցած սահմանափակ հնարավորությունների շրջանակներում:

7. Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առավելագույն ջանքերը գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի կատարման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու և շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ:

8. Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում ու հորդորում ենք հետևողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ու Եվրոպական Միության նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցներն ուշադրություն հրավիրելու և հրատապ գործողության մղելու նպատակով: Դրանք կարող են ներառել քաղաքացիական անհնազանդության, իրազեկման, բողոքի և այլ ակցիաներ՝ օգտագործելով թույլատրելիության սահմաններում կոշտ ու ոչ ստանդարտ մեթոդներ:

9. Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ճնշումը պետք է մեծանա՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ: Այդ առումով Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը՝ ըստ զարգացումների կիրառելու նպատակով:

10. Համարելով, որ իմ նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում՝ որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով: Միևնույն ժամանակ, համաժողովրդական շարժման շրջանակներում շարունակվում են նստացույցներն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ և համատեղ քննարկելու ենք մեր անելիքները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-ՇահնազարյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ
Ամենադիտված