Թուրքական ավիաուղիների ուղևորը ինքնաթիռում ինքնասպան է եղել
ԹուրքիաԹուրքական ավիաուղիների ուղևորն ինքնասպան է եղել Ստամբուլից Մարաքեշ չվերթի ինքնաթիռում։ Այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«TK619 չվերթի անձնակազմը կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ մեկնելուց անմիջապես հետո զուգարան մտած ուղևորը երկար ժամանակ դուրս չի եկել այնտեղից: Զուգարանի դուռը ջարդել են, ուղևորը դուրս է բերվել, փորձել են նրան առաջին օգնություն ցույց տալ, սակայն արդեն ուշ է եղել»,- հայտնել են Turkish Airlines-ի մամուլի ծառայությունից։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։ Բժիշկները գրանցել են ուղևորի մահը։