Արցախի հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով ձեռք է բերվել էլեկտրոմոբիլ
ԱրցախԱՀ ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև, միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։ Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։
Հանրապետությունում տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով՝ հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը։