Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Արիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը» Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն է Թեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետո Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. Փաշինյան ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասին Զելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդին ԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին 

Մի՛ թույլ տվեք, որ բռնապետությունը թևեր առած շարունակի ճախրել․ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ

Գիտություն և Մշակույթ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և մտավորականությանը

Արցախում ապրող մեր հայրենակիցներն արդեն ամիսներ շարունակ պաշարված են ադրբեջանական ղեկավարության կողմից: Օր օրի ավելի սրվող պարենային ճգնաժամը էլ ավելի է բարդացրել առանց այդ էլ հոգեբանական ծանր վիճակում գտնվող մեր եղբայրների ու քույրերի կյանքը: Հումանիտար աղետը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Ցավոք, 21-րդ դարում մեր ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական հողում ապրելու անքակտելի իրավունքի համար, որը լոկ տարածություն չէ, այլ հայրենիք: Խնդիրը բոլորինս է, խնդիրը միայն 120,000 հայերինը չէ, ովքեր ապրում են այդ սուրբ հողի վրա: Բավ է լռել կամ սոսկ կոչեր անել:  Սիրել երկիրը, ապրել սեփական տանը քաղաքականություն չէ, այլ իրավունք, հայրենասիրություն: Այսօր արցախահայությունը, որոնց հետ 30 տարվա մեջ տեսել ենք 3 պատերազմ, իրավունք ունեն սեփական հայրենիքում ապրել արժանապատիվ ու անվտանգ:

 Մենք դիմում ենք ամբողջ աշխարհի մտավորականությանը, բոլոր մարդկանց: Մի՛ թույլ տվեք, որ բռնապետությունը թևեր առած շարունակի ճախրել,  քանզի այդ ամենը կարող է նաև դառնալ նախադեպ ու Ձեր տան դուռն էլ թակել: Մի՛ առաջնորդվեք չեզոքությամբ, բարձրաձայնեք յուրաքանչյուրդ այս մեծ աղետի մասին, ձեր հերթին, ձեր չափով քայլեր իրականացրեք: Մենք դիմում ենք ՄԱԿ-ին՝ րոպե առաջ ապահովելու համար հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, մենք դիմում ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի նախագահներին. իրականացրեք հստակ ու պատժիչ գործողություններ արցախահայության նկատմամբ Ալիևի՝ հայաթափման և էթնիկ զտման գործում:  Սննդի, հոսանքի, գազի, ջրի վրա ուղիղ արգելք դնելը, առավել ևս, երբ այդտեղ ապրում են երեխաներ, ծերեր,  նպատակային բնաջնջման փորձերը քողարկելը անտարբերությամբ իրավամբ նույնպես հանցակից դառնալ է: Բայց մենք հավատում ենք, որ այս ամենը աշխարհում չպետք է տեղ ունենա:

 Մենք մեր մասնագիտական առաքելությունը՝ ուղղված հայ երաժշտարվեստի զարգացմանն ու պահպանմանը, անում ենք մեծ սիրով ու պատասխանատվությամբ: Սակայն ամենը մղվում է ետին պլան, երբ գիտակցությանդ մեջ մեխվում է այն միտքը, որ մեզնից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա կան երեխաներ, ովքեր քնում են քաղցած, կան հիվանդներ, ովքեր չեն կարողանում ստանալ իրենց առաջին օգնությունը, կան ծերեր, ովքեր չեն ապրում իրենց արժանավայել ծերությունը, կան ընտանիքներ, որոնց նվազագույն կոմունիկացիաները հասանելի չեն,և վերջապես կա մեր ազգի մաս, որը մեր բոլորի կարիքն ունի:

Լիահույս ենք, որ երկարատև խաղաղությանը մենք երկար չենք սպասի:

Հարգանքներով՝

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ,

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և Մովսես Խորենացի մեդալակիր

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ
Ամենադիտված