Պուտինին ձերբակալելու հրաման տված դատավորի հանդեպ հետախուզում է հայտարարվել
ՌուսաստանՄիջազգային քրեական դատարանի դատավոր Տոմոկո Ականեն, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, հետախուզման մեջ է հայտնվել, գրում է ՏԱՍՍ-ը։
«Տոմոկո Ականեն Հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում։ Թե կոնկրետ որ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։
Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ «բնակչության անօրինական տեղահանման մեջ պարունակվող ռազմական հանցագործություններին ենթադրյալ մասնակցության» մեղադրանքով։
Համաձայն 1973 թվականի դեկտեմբերի 14-ի Միջազգային պաշտպանված անձանց դեմ հանցագործությունները կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի՝ պետությունների ղեկավարներն օգտվում են բացարձակ անձեռնմխելիությունից։