Եթե Պուտինը մահանա, մենք չենք ցավակցի. Իռլանդիայի վարչապետ
Համաշխարհային Մամուլ«Իռլանդիայի կառավարությունը Ռուսաստանին ցավակցություն չի հայտնի բռնապետ Վլադիմիր Պուտինի մահվան դեպքում»։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Լեո Վարադկարը, հայտնում է Independent-ը։
Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ իռլանդական պատվիրակությունը կմասնակցի Պուտինի հուղարկավորությանը։
Հիպոթետիկ իրավիճակը վերաբերում է գրեթե 80 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։ Իռլանդիայի կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պահպանել է չեզոքության խիստ քաղաքականություն։
Պատերազմի ավարտին, երբ հայտնի դարձավ Ադոլֆ Հիտլերի մահվան մասին, արտաքին գործերի նախարար Էյմոն Դե Վալերան իր ցավակցությունը հայտնեց գերմանացի բանագնացին։
Այս իրադարձությունը զգալի վնաս հասցրեց դե Վալերայի հեղինակությանը և համարվում է իռլանդական չեզոքության պատմության կարևոր պահ։