Թուրքիան պատրաստ է շարունակել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները
ԹուրքիաԹուրքիայի իշխանությունները սպասում են Եվրամիության առաջին քայլերին՝ հանուն հանրապետության ինտեգրման գործընթացի շարունակման, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, փոխանցում է Bloomberg-ը։ Ըստ նրա՝ դա կարող է լինել որոշում, օրինակ՝ կապված մաքսային միության և թուրքական որոշ գյուղատնտեսական ապրանքների եվրոպական շուկաներ մուտք գործելու հետ։
«Մեզ միայն անհրաժեշտ է հնարավորություն շարունակելու [եվրաինտեգրման] ճանապարհը, որն այնքան արդիական է դարձել։ Մենք ԵՄ-ն տեսնում ենք որպես փոփոխությունների ոգեշնչման աղբյուր»,- ասել է Շիմշեքը:
Նա հավելել է, որ Թուրքիան «բարդ տասնամյակ» է ունեցել ներքին և տարածաշրջանային խնդիրների ֆոնին։ Շիմշեքն ընդգծել է, որ Անկարան, հնարավոր է, «շեղվել է իր ճանապարհից», սակայն չի հրաժարվում քաղաքական ու տնտեսական բարեփոխումներից։