Մոսկվայի վրա ԱԹՍ-ով հարձակում է եղել. տուժածներ չկան
ՌուսաստանՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 28-ի գիշերը, փորձ է արվել ԱԹՍ-ով հարձակվել Մոսկվայի վրա։ Այն խոցվել է ՊՆ ուժերի կողմից, մանրամասնել է քաղաքապետը։ Նրա խոսքով՝ ավերածություններ և տուժածներ չկան։ Այլ մանրամասներ նա չի հայտնել, հայտնում է Korrespondent-ը։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ առավոտյան Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքի միջոցով Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու փորձը «ճնշվել» է։ Գերատեսչությունում հավելել են, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցներով։