Կիպրոսը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
ԱրցախԿիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։
«Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով։
Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը՝ համաձայն 2020 թվականի հրադադարի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման»,- ասված է հայտարարության մեջ։