Վերահաստատում ենք մեր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը. ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատուն
ԱրցախԲրիտանական դեսպանատան քաղաքական և մամուլի հարցերով բաժնի ղեկավար Քրիս Փերքինսն այսօր միացել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այցելելու Սյունիք։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի որոշմանը, որպեսզի Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։