Վերահաստատում ենք Բլինքենի՝ կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը բացելու կոչը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ԱրցախՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին այցելել էր Սյունիք։
Դրա մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ թվիթերյան գրառմամբ․
«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին», - նշված է դեսպանության գրառման մեջ: