Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց
ԱրցախԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ից։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թովմասյանը հայտնել էր, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Իսկ երեկ ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ հայտնելով նրան հրաժարականի պատճառների մասին։