Ռուսաստանը հրթիռով ոչնչացրել է Դնեպրի Ազգային անվտանգության շենքը. քննարկվում է «Իսկանդերով» հարվածի վարկածը
Համաշխարհային Մամուլ
Հուլիսի 28-ին ռուսական հրթիռը խոցել է Դնեպրում Ազգային Անվտանգության շենքը։ Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Դնեպր։ Ուրբաթ երեկո։ Հարված Ազգային անվտանգության շենքին»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։
«Բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղում են։ Մենք արագ արձագանքում ենք և օգնում մարդկանց։ Մենք իրավիճակը վերահսկողության տակ ենք պահում»,- ասվում է Զելենսկիի հայտարարության մեջ։
«Ռազմական խրոնիկա» տելեգրանյան ալիքի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության շենքի վրա հարվածելու համար կիրառվել են «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից