Նիգերիայի նախագահի խորհրդականը խոսել է երկրում հեղաշրջման մասին
Համաշխարհային ՄամուլՆիգերիայի նախագահի հատուկ խորհրդական Ինթինկար Ալ-Հասանն ասել է, որ քաղաքացիները համաձայն չեն երկրում տեղի ունեցած հեղաշրջման հետ։ Նրա խոսքերը մեջբերում է Al-Jazeera հեռուստաալիքը։
Հատուկ խորհրդականի խոսքով՝ երկրի իշխանությունները հեղաշրջում սկսելու պատճառ չեն տեսնում։
Միաժամանակ, Ալ-Հասանն ընդգծել է, որ նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Աբդուրահման Չիանիի հայտարարությունները, ով կոչվում է «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի նախագահ», սպառնում են Նիգերիայի միասնությանը։
Նախագահի խորհրդականը հավելել է, որ «դեռ արյուն չի թափվել», սակայն ապստամբների խոսքերը կարող են կրակը բռնկել։
Հուլիսի 26-ի առավոտյան Նիգերիայի նախագահական գվարդիան ձերբակալել է նախագահ Մուհամեդ Բազումին մայրաքաղաք Նիամեյում գտնվող իր նստավայրում, ինչպես նաև արգելափակել մուտքը շենք և մերժել է բանակցողների՝ պետության ղեկավարին ազատ արձակելու խնդրանքը: Հաղորդվում էր, որ ապստամբները պարտադրում են նախագահին ստորագրել իր հրաժարականը, սակայն նա հրաժարվում է։