Առևանգված քաղաքացու դեպքով Կարմի խաչն այս պահին իր լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում
ԱրցախԿարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին իր լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվող 68-ամյա քաղաքացու Ադրբեջանի սահմանապահների կողմից անհայտ վայր տեղափոխելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ շնորհիվ իրենց նախապես համաձայնեցված ընթացակարգերին, մինչև օրս կարողացել են ապահով կերպով տեղափոխել մարդկանց՝ բուժառուների կամ քաղաքացիների, որոնք ժամանակին ցանկություն էին հայտնել միավորվել իրենց ընտանիքների հետ:
«Ինչ վերաբերվում է կոնկրետ այս իրավիճակին, պետք է նշեմ, որ մենք բոլոր խնդիրները հասցեագրում ենք համապատասխան իշխանություններին, սակայն անելու ենք դա երկխոսության միջոցով և դա կոնֆիդենցիալ բնույթ է կրելու, այս պահի դրությամբ այլ մանրամասներ միջադեպի կապակցությամբ հաղորդել չեմ կարող»,- նշեց Ամատունին: