Հավաք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ․ ներկա է նաև ԱՀ պետնախարարը
ՏեսանյութերԱյս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախյան գրասենյակի առաջ իրականացվում է հավաք: Հավաքված քաղաքացիները կառույցից պահանջում են, որ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն։
Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։