«Սրան պիտի վերջ լինի»․ առևանգված քաղաքացու եղբայր
ՀասարակությունԱրցախի բնակչի փաստացի առեւանգման փաստը արդեն նաեւ ադրբեջանական կողմն է հաստատել՝ հընթացս ժամերի ընթացքում քրեական գործը վարելով: Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է ընդհուպ մինչեւ ցեղասպանության մեջ: Եվ ոչ ոքի չի զարմացնում փաստը, որ նրան այսպես ասած բռնել են հենց Կարմիր խաչի մեքենայով տեղաշարժվելիս: Ոչ թե թաքուն, այլ նախապես գրանցվելով:
Հավանաբար, զարմացել են միայն Ստեփանակերտում եւ այսօր բողոքի ակցիա իրականացրել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի դիմաց, հայտնում է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը: