Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
ՀայաստանՀանրապետության տարածքում հուլիսի 30-31-ի և օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։
Երևանում հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։