Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայերի ձերբակալությունները շարունակվելու են
ԱդրբեջանԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ շարունակելու են ձերբակալել հայերին` մեղադրելով «մտացածին» ռազմական հանցագործությունների մեջ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության հետ։
Հիշեցնենք, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ երեկ պետք է տեղափոխվել Հայաստան` անհետաձգելի բուժօգնության համար, սակայն ադրբեջանցիները առեւանգել են միջազգային հումանտար պաշտպանության տակ գտնվող անձին ու հայտարարել, թե նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։