Կաթոլիկ քրիստոնյաները պատրաստվում են Սուրբ Ծնունդին
Աշխարհ
Հիսուս Քրիստոսի ծննդավայրում՝ Բեթխեհեմում դեկտեմբերի 24-ի երեկոյան կմեկնարկեն Սուրբ ծննդյան տոնակատարությունները, քաղաքում ներկայում տիրում է տոնական տրամադրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «euronews.net»-ը, չնայած Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական առճակատումներին, Եվրոպայում և ԱՄՆ-ում առկա տնտեսական խնդիրներին՝ դեպի Սուրբ Հող են ուղևրովում տասնյակ հազարավոր քրիստոնյա հավատացյալներ: Բեթխեհեմում ձեռնարկվել են անվտանգության մեծածավալ միջոցառումներ:
Այս տարվա Սուրբ ծննդյան հետ պաղեստինցիները մեծ հույսեր են կապում. նրանք անհամբերությամբ սպասում են իրենց անկախ պետականության ստեղծմանը: «Մենք նշում ենք Սուրբ ծնունդը հույսով, որ մոտ ապագայում մենք ինքնորոշման իրավունք կստանանք՝ պաղեստինյան հողի վրա»,- ասել է Բեթխեհեմի քաղաքապետը:
Դեկտեմբերի 24-ի երեկոյան քաղաքում կմեկնարկի Սուրբ ծննդյան գլխավոր միջոցառումը, որին մասնակցելու համար Բեթխեհեմ է այցելելու նաև Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ