Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Սովը, հոգևոր ու ֆիզիկական ահաբեկումը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է հանդուրժել

Արցախ

Արցախի մասին գիտնականների և հետազոտողների համատեղ հայտարարությունը․

Մենք` ներքոստորագրյալներս, մեր անհանգստությունն ենք հայտնում Արցախում ստեղծված օրհասական վիճակի վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարությանը։

Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ավելի քան 120 000 քաղաքացի սովամահ է լինում։ Ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի հայտարարությունները, օգտագործվող գործիքակազմը և քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի անմարդկային, ահաբեկիչներին հատուկ քաղաքականության վերջնանպատակն արցախահայության էթնիկ զտմանը հասնելն է, նրանց հազարամյակների ընթացքում անփոփոխ բնօրրանից զրկելն է։

Ակնհայտ է, որ խախտված են մարդու տարրական իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժը, առաջին անհրաժեշտության ապրանքների և առողջապահական ծառայությունների հասանելիությունը, կրթության հասանելիությունը և այլն: Նաև ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը չկանխելու դեպքում, ականատես ենք լինելու ևս մեկ ցեղասպանության՝ հաշվի առնելով Ադրբեջանի ահաբեկող հայտարարություններն ու ֆիզիկական բռնությունների անհերքելի փաստերը։

Համաձայն 1948 թվականին ընդունված ՄԱԿ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։

Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ։ Մասնավորապես, հետևյալ ցեղասպանական գործողություններն առկա են այսօր Արցախում. (գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, (դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները։

Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թվականի փետրվարի միջանկյալ որոշումը (վերահաստատված 2023 թվականի հուլիսին) հաստատում է Բերձորի միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը:

Սովը, հոգևոր ու ֆիզիկական ահաբեկումը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է հանդուրժել։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Ակնայի (Աղդամի) միջոցով սննդամթերք և պաշարներ առաջարկելու ակտը կարելի է բնութագրել իբրև ահաբեկչության և պատանդառության սպառնալիքի տակ պարտադրանք։ Ուստի, Բերձորի միջանցքն այլընտրանք չունի։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մենք, առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի.

1. հանձն առնել իր վրա դրված հիմնական պարտավորությունը՝ ցույց տալ և ուղղորդել ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի հայությանը ինչպես իրենց ամենօրյա քայլերով նպաստեն ներկայիս օրհասական վիճակից դուրս գալուն։

2. անհապաղ մշակել և ներկայացնել թիրախային գործողությունների ծրագիր՝ ներգրավելով հասարակության բոլոր հիմնական շերտերը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացման ճանապարհային քարտեզով։

3. դիմել բոլոր միջազգային կառույցներին, ներգրավել մասնագետների և այլ կարող ուժերի, Հայաստանից և Սփյուռքից՝ Արցախ տանող Բերձորի միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու համար՝ համաձայն ԱՄԴ վճռի։

4. միավորել ջանքերը՝ նպաստելով Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը:

Կոչ ենք անում բոլոր գիտնականներին ու հետազոտողներին միանալ այս հայտարարությանը։

Հայտարարությանը միանում են՝

Հռիփսիմե Մկրտչյան (ֆ․մ․գ․թ.)

Հայկ Զաքարյան (ֆ․մ․գ․թ.)

Գևորգ Տեփանոսյան (կ.գ.թ.)

Նարինե Հայրապետյան (ասպիրանտ)

Մարիամ Մովսիսյան (գիտաշխատող-ասպիրանտ)

Հասմիկ Խաչատրյան (ք.գ.թ., դոցենտ)

Դավիթ Պիպոյան (սննդագիտ. դոկտոր(շն․ Իտալիա))

Մարիամ Գևորգյան (հետազոտող, ավագ լաբորանտ)

Նոնա Մովսիսյան (գիտաշխատող)

Սուսաննա Գագինյան ( գիտաշխատող)

Գևորգ Նազարյան (գիտաշխատող)

Գայանե Կարապետյան (ասպիրանտ)

Հասմիկ Անդրեասյան (ֆ.մ.գ.թ)

Արմեն Դանիելյան (հետազոտող)

Արփինե Հարությունյան (ք.գ.թ.)

Էլյա Սաֆարյան (հետազոտող)

Միշա Աղամալյան (ֆ.մ.գ.թ.)

Գևորգ Շահխաթունի (գիտաշխատող)

Սուրեն Մանուկյան (պ․գ․թ․, ցեղասպանագետ)

Անի Գրիգորյան (հետազոտող)

Արմինե Պետրոսյան (հետազոտող)

Սոֆյա Գեղամյան (բ․գ․դ․)

Վաչիկ Խաչատրյան(ֆ․մ․գ․թ)

Արեգ Աշոտի Հունանյան (ֆ․մ․գ․թ)

Քրիստինե Մարգարյան (բ․գ․թ․, ավագ գիտաշխատող)

Մարգարիտա Հովհաննիսյան (կ.գ.թ.)

Կարեն Քեռյան (ֆ.մ.գ.դ)

Ռոբերտ Հակոբյան (ք.գ.թ.)

Արմեն Սարգսյան (կ.գ.թ.)

Օլիմպիա Գեղամյան (ի.գ.թ.)

Զաքարյան Մարիետա (ք.գ.թ.)

Մուշեղ Ռաֆայելյան (ֆ․մ․գ․թ)

Մաքսիմ Սարգսյան (հետազոտող)

Սուսաննա Գևորգյան (ասպիրանտ)

Աշոտ Աբրահամյան (տ․գ․թ․)

Ռոքսանա Զախարյան (ֆ․մ․գ․թ․)

Գայանե Ստեփանյան (հետազոտող)

Սիրաս Հակոբյան (հետազոտող)

Տիգրանուհի Նիկողոսյան (հետազոտող)

Անի Հակոբյան (Արվեստագիտության թեկնածու, գիտաշխատող)

Արսեն Առաքելյան (կ․գ․դ․թ)

Արփինե Փիլոյան (ֆ․մ․գ․թ.)

Միքայել Մալխասյան (պ.գ.թ., դոց.)

Արամ Բուտավյան (հետազոտող)

Նիկոլայ Ավթանդիլյան (կ․գ․թ):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված