Նավթն էժանանում է
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան նվազում են 2022 թվականի հունվարից ի վեր ամենաուժեղ ամսական աճից հետո, թրեյդերները իրավիճակը մատակարարումների շուրջ գնահատում են OPEC+-ի ազդանշանների սպասումների ֆոնին: Այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները:
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,23%-ով՝ հասնելով բարելի դիմաց 85,23 դոլարի, WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը՝ 0,2%-ով՝ հասնելով 81,64 դոլարի։
Հուլիսին Brent տեսակի նավթն աճել է ավելի քան 14%-ով, WTI-ը՝ 16%-ից մի փոքր պակասով, ինչը ամենաուժեղ աճն էր 2022 թվականի հունվարից ի վեր: