Ուկրաինան պլան է մշակել՝ ինչ է անելու, եթե Զելենսկին զոհվի
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան պլաններ ունի, թե ինչ է անելու, եթե պատերազմում նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զոհվի։ Այս մասին գրում է ամերիկյան Politico հրատարակությունը։
Չնայած այդ մասին խոսելու ուկրաինացի պաշտոնյաների դժկամությանը՝ Զելենսկու մահվան դեպքում պատերազմական գործողությունները դեռևս կշարունակվեն։
Լրագրողները ենթադրում են, որ Զելենսկու բացակայության դեպքում պետությունը միասին կղեկավարեն Ստեֆանչուկը, նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Վալերի Զալուժնին կմնա բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)