Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԹուրքիաԹուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոնյա քաղաքից 28 կիլոմետր հյուսիս-արեւելք։
Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Մինչդեռ տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,0 բալ։