Ռաշիդ Բեգլարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից և մոլորվել. ԱՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
ՀասարակությունԱրցախի Հանրապետության քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը:
Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։
Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը Հայաստանի քաղաքացու է ձերբակալել։