Անսթափ քաղաքացին կրակոցներ է արձակել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
ԱրցախԱրցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։
Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:
Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս անսթափ վիճակում իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։
Հասարակական կարգը կոպիտ խախտած քաղաքացին բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։