Գերմանիայում նշել են՝ երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
Համաշխարհային ՄամուլԱրևմտյան երկրները զանգվածային ճնշում կգործադրեն՝ Ուկրաինային ստիպելու համաձայնել Ռուսաստանի հետ հրադադարին՝ Կիևի հակահարձակման ժամանակ լուրջ հաջողության բացակայության ֆոնին, գրում է Die Welt-ը։ Հրատարակության տվյալներով՝ հակամարտության սառեցում կարելի է սպասել արդեն այս տարվա ձմռանը։
«Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է արդեն 60 օր՝ փոքր հաջողություններով և մեծ կորուստներով։ Կիևին չի հաջողվի հետ մղել ռուս ագրեսորին։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այս հակամարտությունը սառեցվելու է։ Ուկրաինան գտնվում է շատ վատ վիճակում՝ գոնե բոլոր տարածքները վերադարձնելու ցանկության մասին սեփական հայտարարությունների առումով»,- ասվում է տեքստում։
Պարբերականը հավելում է, որ դժվար թե Կիևը երբևէ կարողանա իրականացնել իր ծրագրերը, և հակամարտության սառեցումը հավանաբար նման կլինի կարգավորման «կորեական տարբերակին»՝ շփման գծի տեսքով։ Welt-ն ընդգծում է, որ Արևմուտքն ընդունում է Ուկրաինայի Զինված ուժերի անկարողությունը՝ «չնայած ժամանակակից տեխնիկայի կայուն բեկումներին և լայնածավալ նվաճումներին»։