Տրանսգենդերը դարձել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ից տրանսգենդեր Սառա Էշթոն-Չիրիլոն դարձել է Ուկրաինայի պաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը, գրում է «Страна.ua»–ն։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերի խոսնակներից մեկն ամերիկացի տրանսգենդեր է»,–գրում է հրատարակությունը։
Հաղորդվում է, որ Էշթոն-Չիրիլոն լրագրող է, ով միացել էր ուկրաինական ուժերին անցյալ տարի և եղել է տարածքային պաշտպանության բժիշկ, որտեղ վիրավորում է ստացել:
Հրատարակությունը գրում է, որ Էշթոն-Չիրիլոն գլխավորում է պաշտպանական ուժերի «Ռուսաստանն ատում է ճշմարտությունը» անգլալեզու նախագիծը։ Նախագծի նպատակն է «հակազդել ռուսական քարոզչությանը»։