Ուկրաինան պատրաստվում է Մոսկվայի վրա զանգվածային հարձակման. WSJ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն անսպասելիորեն զգուշացրել է Ռուսաստանին Մոսկվայի դեմ զանգվածային հարվածներ հասցնելու Կիևի մտադրությունների մասին։
Ռուսաստանի մայրաքաղաքի վրա հնարավոր զանգվածային հարձակման մասին հայտնել է The Wall Street Journal ամերիկյան հրատարակությունը։ Ըստ թերթի, Մոսկվայի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումները ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի զննում էին։ Այժմ, մի շարք հարձակումներից հետո, Ուկրաինայի Զինված ուժերը պատրաստ են տարբեր կողմերից զանգվածային հարվածներ հասցնել Մոսկվային։ Նախատեսվում է գրոհել նաեւ անօդաչու սարքերի օգնությամբ։