Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
ԹուրքիաԹուրքիայի հարավ-արևելյան ափերի մոտ՝ Միջերկրական ծովի Իսկենդերուն ծոցում, 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման թուրքական գրասենյակը (AFAD):
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի Հաթայ նահանգում։
Հետցնցումները գրանցվել են տեղական ժամանակով՝ 23:49-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 5,39 կմ խորության վրա։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովի Իսկենդերունի ծոցում։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով՝ զոհեր և ավերածություններ չկան։