Պղինձն էժանանում է
ՏնտեսությունՀինգշաբթի պղնձի արժեքը փոքր-ինչ իջնում է, ներդրողները խուսափում են ռիսկից, ինչը զսպում է արդյունաբերական մետաղի պահանջարկը, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,15 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 388 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 1,41 տոկոսով՝ 8 509,5 դոլար, ալյումինիումինը՝ 2,06 տոկոսով՝ 2 209 դոլար, ցինկինը՝ 3,37 տոկոսով՝ 2 482,5 դոլար։