Ոսկու գինը կայունանում է
ՏնտեսությունՈսկու արժեքն ուրբաթ առավոտյան կայուն է՝ նախորդ չորս աճուրդներում նվազումից հետո, որոնց շնորհիվ ոսկու գինն իջել է 2 հազար դոլարից, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 0,95 դոլարով կամ 0,05 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 969,75 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 0,32 տոկոսով՝ մեկ ունցիան 23,622 դոլար։