Ռուսաստանը գնահատում է խաղաղության հասնելու ցանկացած ջանք. Լավրով
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է արդար և կայուն խաղաղության հասնելու ցանկացած ջանք։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, գրում է Gazeta-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ոչ մի հակամարտությունում արդարության հասնել չի կարելի, եթե ազգային փոքրամասնությունների իրավունքները չպահպանվեն։ Նա սա «այլընտրանք չի համարում» Ուկրաինայի համար, որտեղ ռուսաց լեզուն միշտ էլ մայրենի է եղել բնակչության մեծամասնության համար։
Նրա խոսքով, Արևմուտքն իր բոլոր ջանքերն ուղղում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը» պարտադրելու «գլոբալ հարավին» և պահանջում է վերադառնալ 1991 թվականի սահմաններին, սակայն արևմտյան երկրները ոչինչ չեն ասում Ուկրաինայի դիրքորոշման մասին՝ Ղրիմն ու Դոնբասը վերահսկողության տակ վերցնելու հարցում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Զելենսկու «խաղաղության բանաձևի» շուրջ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումը կեղծիք է։