Արեւմտյան Աֆրիկայի երկրները Նիգեր ներխուժելու ծրագիր են մշակել
Համաշխարհային ՄամուլԱրևմտյան Աֆրիկայի երկրների համայնքը հայտարարել է, որ ծրագրում է հարվածներ հասցնել Նիգերի զինվորականներին, որոնք հուլիսի վերջին հեղաշրջում էին իրականացրել: Այդ մասին գրում է Reuters-ը։
Համայնքն ընդգծել է, որ իրենք զինվորականներին հնարավորություն են տալիս վերադարձնել նախագահ Մուհամադ Բազումին և հրաժարվել իշխանությունից, քանի դեռ իրենք չեն գործի դրել իրենց ծրագիրը։ Այնուամենայնիվ, պլանի մանրամասները և ամսաթիվը, թե երբ Արևմտյան Աֆրիկայի երկրների համայնքը կսկսի ներխուժումը, խստորեն գաղտնի կպահվի:
Նիգերում ապստամբությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ի գիշերը։ Զինվորականները գահընկեց են արել նախագահ Մուհամեդ Բազումին, իսկ պետության նոր ղեկավար հայտարարել «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» առաջնորդին։